Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ և 50-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումը, Հայաստանի հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը․
1. Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության 0.00351 հա մակերսով բնակավայրերի նշանակության այլ հողը (կադաստրային ծածկագիր՝ 10-015-0066-0016) գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, Գլաձոր 3-րդ փողոց, 23/3 հողամաս:
2. Սույն որոշման առաջին կետում նշված հողի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով հասարակական կառուցապատման:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: