Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Զորավար Անդրանիկի փողոց 17/15 ավտոտնակ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 34.91 քմ մակերեսով ավտոտնակը և 0.00181 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Բորիս Միսակի Աբրահամյանին շինության համար՝ 71 320 (յոթանասունմեկ հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 80 400 (ութսուն հազար չորս հարյուր) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 151 720 (մեկ հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: