Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով.
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Եղեգնաձոր ք․, Միկոյան փողոց թիվ 8/02 հասցեում գտնվող, 10-001-0051-0216 կադաստրային ծածկագրով, 0.00321 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման հողատարածքը մեկ լոտով աճուրդով օտարելու վերաբերյալ համայնքապետի առաջարկությանը:
2. Մեկնարկային գին սահմանել 150000 ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: