Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով.
1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 03-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Ավելացնել՝
ա․ համայնքի բյուջե մուտքագրվող արտաքին պաշտոնական դրամաշնորհներ` ստացված միջազգային կազմակերպություններից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով վճարներից (տող 1241) գոյացած եկամուտներ տողին 10 065 452 (տասը միլիոն վաթսունհինգ հազար չորս հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ և նպատակաուղղել գործառնական դասակարգման 01.6.1 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ Եղեգնաձորի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակի արդիականցման աշխատանքների ֆինանսավորման համար,
բ․ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող՝ համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ տողին (տող 1393) ավելացնել 746 900 ՀՀ դրամ և նպատակաուղղել գործառնական դասակարգման 09.1.1 (նախադպրոցական կրթություն) ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ Եղեգնաձորի թիվ 2 մսուր մանկապարտեզ հաճախող կրթության և զարգացման առանձնահատուկ կարիք ունեցող՝ երեխաների նախադպրոցական կրթության ապահովման նպատակով․
2) Պակասեցնել գործառնական դասակարգման 11․01․02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 5 150 000 ՀՀ դրամ և այն նպատակաուղղել՝
ա. գործառնական դասակարգման 09․05․01 (արտադպրոցական կրթություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ 3 000 000 ՀՀ դրամ՝ «Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքների իրականացման ֆինանսավորման համար,
բ. գործառնական դասակարգման 01.01.01 (օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4232 (համակարգչային ծառայություններ) հոդվածին՝ 950 000 ՀՀ դրամ Եղեգնաձորի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում համակարգիչների տեղադրման և ցանցային համակարգի ստեղծման աշխատանքների ֆինանսավորման համար,
գ. գործառնական դասակարգման 06.04.01 (արտաքին լուսավորություն ծառայության) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 1 200 000 ՀՀ դրամ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականցման ֆինանսավորման համար․
3) Գործառնական դասակարգման 05.01.01 (սանմաքրում, աղբահանում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 38 000 000 ՀՀ դրամ և ավելացնել նույն ոլորտի 4213 (կոմունալ ծառայություններ) հոդվածին՝ «Մաքրություն» ՍՊԸ-ի միջոցով համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման ֆինանսավորման համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: