Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 62-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և անշարժ գույքի հանգուցյալ Գագիկ Շահբազյանի ժառանգ Արտակ Շահբազյանի դիմումը.
1. Հանգուցյալ Գագիկ Հազարապետի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Վայոց Ձորի մարզ,գյուղ Մալիշկա հասցեում գրանցված անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 347780 վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 8-րդ փողոց, 29 առևտրի սրահ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։