Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքում 2024 թվականի մայիսի 1-ից աղբահանությունն իրականվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված օպերատորի կողմից, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-628 հոդվածների․
1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 34-Ա որոշման համաձայն «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրված GAZ KO-440N բեռնատար (աղբատար) մեքենան հետ վերցնել և այն վարձակալական հիմունքներվ, 1 (մեկ) տարի ժամկետով, տրամադրել Եղեգնաձոր համայնքի տարածքում աղբահանություն իրականացնող «Մաքրություն» ՍՊԸ-ին։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված տեխնիկայի վարձակալության ամսական գումար սահմանել՝ 222 223 (երկու հարյուր քսաներկու հազար երկու հարյուր քսաներեք) ՀՀ դրամ։
3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Մաքրություն» ՍՊԸ-ի հետ կնքել գույքի վարձակալության պայմանագիր։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։