Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, Մալիշկա գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 4 որոշման քաղվածքը և ժառանգ Հայկ Պետրոսյանի դիմումը.
1․ Քաղաքացիներ Աշոտ Լիպարիտի Պետրոսյանին (մահացած՝ 05․12․2015թ․) և Զարիկ Գրիգորի Պետրոսյանին (մահացած՝ 09․10․2004թ․) հատկացված անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0110-0024) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 4-րդ փողոց, 17/1 բնակելի տուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: