Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար Սոնյա Փայլակի Պողոսյանի կողմից 2019 թվականի հունիսի 17-ին հաստատված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցամատյանում գրանցման համար՝ 1587) և հանգուցյալ Մովսես Սարգսյանի ժառանգ Գրետա Ղազարյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Մովսես Գեղամի Սարգսյանին (մահացած՝ 15․11․2018թ.) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր՝ 10-042-0093-0008) տրամադրել հետևալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Վերնաշեն, 4-րդ փողոց, 3 բնակելի տուն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։