Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, Եղեգնաձորի քաղաքապետի 30.08.1997 թվականի թիվ 269 որոշումը և Սիլվա Կարապետի Լալայանի դիմումը.
1․ Սիլվա Կարապետի Լալայանին հատկացված Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Զորավար Անդրանիկի փողոց 39 հասցեում գրանցված անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր` 10-001-0056-0006) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Զորավար Անդրանիկի փողոց, 39/1 բնակելի տուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: