Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 24-ի N 21-Ն որոշումը և սեփականատեր Նաիրի Գրիգորյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Շահումյան փողոց 12/1 հասցեում գտնվող, քաղաքացի Նաիրի Արայիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 15112021-10-0014) բնակավայրերի նշանակության 0․000594 հա բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։