Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 19-ի N 43-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքները (աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ).
1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.13217 հա այլ հողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21022025-10-0011, կադաստրային ծածկագիր 10-042-0032-0033), գյուղատնտեսական նշանակության 0.17442 հա վարելահողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04032025-10-0002, կադաստրային ծածկագիր 10-042-0175-0045), գյուղատնտեսական նշանակության 0.05665 հա վարելահողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03032025-10-0026, կադաստրային ծածկագիր 10-042-0175-0058) և գյուղատնտեսական նշանակության 0.26924 հա հնդավորի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20022025-10-0011, կադաստրային ծածկագիր 10-042-0050-0028) աճուրդում հաղթող ճանաչված Արման Աշոտի Գաբրիելյանի (ծնված՝ 05.07.1959թ․) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատեսքերի վաճառքի ընդհանուր գին ընդունել՝ աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 1 448 400 (մեկ միլիոն չորս հարյուր քառասունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, այդ թվում՝ 0.13217 հա այլ հողի համար 14 150 (տասնչորս հազար մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, 0.17442 հա վարելահողի համար 107 680 (մեկ հարյուր յոթ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ, 0.05665 հա վարելահողի համար 34 960 (երեսունչորս հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ և 0.26924 հա հնդավորի համար 1 291 610 (մեկ միլիոն երկու հարյուր իննսունմեկ հազար վեց հարյուր տասը) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: