Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 29-րդ և 50-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները․
1. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության 0.02718 հա մակերսով այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0056-0072-ից) գրանցել որպես առանձին միավոր՝ համայնքային սեփականություն և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, Եղեգնաձորի խճուղի, 81/1 հողամաս:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով հասարակական կառուցապատման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։