Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մալիշկա գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 4 որոշման քաղվածքը, Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար Լուսինե Կարենի Սանթոյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 28-ին հաստատված՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցամատյանում գրանցման թիվ 2621) և հանգուցյալ Վերգուշ Գուրգենի Միքայելյանի ժառանգ Վազգեն Միքայելյանի դիմումը.
1. Ճանաչել քաղաքացի Վազգեն Վոլոդյայի Միքայելյանի (ծնված` 25.09.1961թ.) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի 23-րդ փողոց, 4 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ (բնակելի տուն և բաց պատշգամբ)։
2. Բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, կառուցված չէ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ. համապատասխանում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։