Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով.
1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 17-ի՝ «Գոհար Ռազմիկի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 38-Ա որոշման 1-ին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ.
«1. Տալ համաձայնություն՝ քաղաքացի Գոհար Ռազմիկի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.94993 հա մակերեսով այլ հողատեսքից (անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 02092022-10-0011 վկայական, կադաստրային ծածկագիր՝ 10-032-0221-0892) 0․06361 հա-ի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման փոխելու համար։»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: