Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետի և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12․04․2001թ․-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի դրույթները․
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող համայնք Եղեգնաձոր ք․,  հասցեում գտնվող, 10-001-0307-0033 կադաստրային ծածկագրով, 0․66751 հա մակերեսով նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` կորիզավոր  հողատարածքը 25 տարի ժամկետով վարձակալությամբ  տրամադրելու համայնքապետի առաջարկությանը:  
2․ Վարձակալական մեկնարկային վճար սահմանել տարեկան 93450 ՀՀ դրամ։
3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 20․05․2021 թ․-ի <<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0․66751 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 49 որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: