Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի մարտի 9-ի թիվ ԱՎԴ3/0176/02/14 քաղաքացիական գործով վճիռը և քաղաքացի Անահիտ Արմենակի Ավագյանի դիմումը.
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում գտնվող, 10-001-0129-0021 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հետևալ ճշտված հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Վ․ Գևորգյան փողոց, 2-րդ նրբանցք, 4 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից