Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը և քաղաքացի Ալեն Վարդանի Պողասյանի դիմումը.
1. Քաղաքացի Ալեն Վարդանի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 23102024-10-0016, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0170-0081), քաղաք Եղեգնաձոր Երևանյան խճուղի 61/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0.06004 հա բնակելի կառուցապատման հողի գործառնական նշանակությունը փոփոխել դարձնելով հասարակական կառուցապատման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։