Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 321-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2025 թվականի N 321-Ն

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի՝ «Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 02-Ն որոշման 2-րդ կետը.

1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը՝

գործառնական դասակարգման` 01.06.01 (ընդհանուր բնույթի ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4823 (պարտադիր վճարներ) հոդվածից պակասեցնել 19 900 (տասնինը հազար ինը հարյուր) ՀՀ դրամ և այն ավելացնել՝

ա) նույն ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4851 (կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում) հոդվածին՝ 4900 (չորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամ,

բ) գործառնական դասակարգման` 06.04.01 (արտաքին լուսավորության ցանցեր) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4851 (կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում) հոդվածին՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ,

գ) գործառնական դասակարգման` 05.01.01 (աղբահանություն և սանիտարարկան մաքրում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4851 (կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում) հոդվածին՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 61201320 քրեական վարույթով, համայնքին պատճառած վնասի հատուցման գումարները ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական միասնական հաշվին փոխանցելու համար:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner