Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով․
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության ներքոնշյալ հողատեսքերը ճանաչել որպես համայնքային սեփականություն՝
1) 6.94099 հա մակերեսով, որից՝ 0.063023 հա այլ հողատեսք, և 6.877967 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0360-ից)․
2) 0.60903 հա մակերեսով վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0360-0000-ից)․
3) 0.25152 հա մակերեսով վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0360-0015-ից)․
4) 0.23064 հա մակերեսով վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0360-0103-ից)․
5) 0.24301 հա մակերեսով վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0360-0073-ից)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: