Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ, 43-րդ կետերը և համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի եզրակացությունը․
1․ Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից հատկացնել դրամական օգնություն՝
1) համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն հավելվածի․
2) 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված և Եղեգնաձոր համայնքում բնակություն հաստատած Անի Հարությունյանին՝ 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ` որպես աջակցություն վիրահատության ծախսերի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։