Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 110-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի, 3-րդ փողոց, 23/3 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․00351 հա (կադաստրային ծածկագիր 10-015-0066-0018) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Արթուր Սամվելի Սայադյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0․00351 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 128 200 (մեկ հարյուր քսանութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: