Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջը և համասեփականատեր Աշոտ Մարտիրոսյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացիներ Աշոտ Աղվանի Մարտիրոսյանին, Կարինե Բաբկենի Մարտիրոսյանին, Աշխեն Աշոտի Մարտիրոսյանին, Հայկ Աշոտի Մարտիրոսյանին և Էդգար Աշոտի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.5946 հա ջրովի վարելահող հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0366-0021, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2668164) ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատեսքը փոխադրել որպես պտղատու այգի` ընկուզավոր:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: