|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 նոյեմբերի 2024 թվականի N 108-Ա |
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների, քննարկելով քաղաքացի Իրինա Դավթյանի դիմումը և Վերնաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Առաքելյանի կողմից ներկայացված առաջարկը․ 1․ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի մշակույթի տան սենյակներից մեկն անհատույց օգտագործման իրավունքով, 2 (երկու) տարի ժամկետով, տրամադրել քաղաքացի Իրինա Դավթյանին՝ Վերնաշեն բնակավայրի դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ, անհատույց, խմբակներ և միջոցառումներ կազմակերպելու նպատակով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -16 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(281.25 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|