Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Անդրանիկ Վարդանյանի դիմումը.
1․ Հանգուցյալներ Լևոն Գերասիմի Վարդանյանին (մահացած` 24.08.2023թ.), Աղավնի Արմենակի Վարդանյանին (մահացած` 04.03.2015թ.), քաղաքացիներ Ալիսա Ռաֆիկի Հովհաննիսյանին (ծնված` 25.09.1969թ.), Աղավնի Լևոնի Աբովյանին (ծնված` 10.09.0987թ․) և Անդրանիկ Լևոնի Վարդանյանին (ծնված` 24.02.1990թ․) հատկացված 0.13069 հա մակերեսով անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր` 10-014-0010-0009) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 19-րդ փողոց, 47 բնակելի տուն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: