Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի N 19-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքները (աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ).
1. Եղեգնաձոր համայնքի գյուղ Գետափ 12-րդ փողոց 7/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.02313 հա բնակելի կառուցապատման (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04022025-10-0008, կադաստրային ծածկագիր 10-014-0211-0003) աճուրդում հաղթող ճանաչված Գեղամ Զալիկի Կարապետյանի (ծնված՝ 01.01.1982թ․) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վաճառքի գին ընդունել՝ աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 384 450 (երեք հարյուր ութսունչորս հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: