Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետը․
1. Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.33657 հա գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 10092024-10-0009, կադաստրային ծածկագիր՝ 10-015-0133-0010) մրցութային կարգով տրամադրել վարձակալության՝ 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
2. Սույն որոշման առաջին կետում նշված հողի վարձակալության համար՝ մրցույթի մեկնարկային գին սահմանել 41 000 (քառասունմեկ հազար) ՀՀ դրամ, որը կազմում է տվյալ հողի (անշարժ գույք) հարկի տարեկան դրույքաչափի 400 տոկոսը (կադաստրային արժեքի 1 տոկոսը):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։