Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 25.01.2018թ. ,,Եղեգնաձոր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին,, թիվ 04 որոշումը․
1. Համայնքային բյուջեի սոցիալական հատուկ արտոնությունններ (այլ դասերին չպատկանող) ոլորտի բաժին 10 խումբ 7 դաս 1 այլ նպաստներ բյուջեից հոդվածից /հոդված 4729/ համայնքի կարիքավոր բնակիչներին հատկացնել օգնություն.
Խաչանուշ Գրիգորյան - 10000 ՀՀ դրամ, Վարդուհի Հովսեփյան-10000 ՀՀ դրամ, Նևա Խաչատրյան - 10000 ՀՀ դրամ, Աշխեն Գրիգորյան -10000 ՀՀ դրամ, Հասմիկ Մինասյան -10000 ՀՀ դրամ, Սամվել Սարգսյան - մերժել, Անուշ Մկրտչյան -10000 ՀՀ դրամ, Լավրենտ Աբրահամյան - մերժել, Հրաչ Ավագյան - մերժել, Սարգիս Հարությունյան /Հայրենական պատերազմի վետերան/ - 20000 ՀՀ դրամ։
2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորում ստացած Գևորգ Բաբաջանյանին հատկացնել օգնություն - 50000 ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։