Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 116-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2024 թվականի N 116-Ա

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․

1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.

1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:

2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։

3) Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման մասին։

4) Եղեգնաձոր համայնքի տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին։

5) 2025 թվականի համար Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։

6) Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացում կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դիմելու մասին։

7) 2025 թվականի համար Եղեգնաձոր համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։

8) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու մասին։

9) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին։

10) Համայնքային սեփականություն հանդիսացող հողը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին:

11) Հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

12) Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

13) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 9-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

14) Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի բյուջեում վերաբաշխում կատարեու մասին։

15) Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերը վաղաժամկետ լուծելու և Մալիշկա համայնքի ավագանու 2000 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 6, 2004 թվականի հունիսի 30-ի թիվ 8 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին։

16) Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։

17) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 91-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։

18) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -14

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ

ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner