Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով․
1․ Տալ համաձայնություն համայնքային բյուջեի վարչական մասի բաժին 3 խումբ 2 դաս 1 փրկարար ծառայության ոլորտի բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում հոդվածից /հոդված 4841/ 300.0 հազ. ՀՀ դրամ պակասեցնել, ավելացնելով նույն ոլորտի կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածին /հոդված 4267/ 222,0 հազ. ՀՀ դրամ և առողջապահական և լաբորատոր նյութեր հոդվածին /հոդված 4266/ 78,0հազ ՀՀ դրամ ձեռք բերված ապրանքների դիմաց վճարումներ կատարելու համար:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։