Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 02-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունվարի 2026 թվականի N 02-Ա

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳԱԶԱՏԱՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների․

1. Բնական գազի մատակարարման ծառայությունների մատուցման, արդյունավետ շահագործման և պահպանման նպատակով՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Հարավարևմտյան թաղամաս 126 հասցեում կառուցված գազատարը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26122025-10-0009, գազատար ճյուղ-1 D=89.0մմ, D=76մմ, D=57մմ, L=97.0մ, L=86.0մ, L=37.0մ, գազատար ճյուղ-2 D=108մմ, D=76մմ D=57մմ, L=9.0մ, L=35.0մ, L=45.0մ, գազատար ճյուղ-3 D=108մմ, D=76մմ, L=131.0մ L=97.0մ, գազատար ճյուղ-4 D=108մմ, D=76մմ, D=57մմ, L=9.0մ, L=30մ, L=61.0մ, գազատար ճյուղ-5 D=76մմ, D=57մմ, L=59.0մ, L=39.0մ) 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վայոց ձորի գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղին (Վայոց ձորի ԳԳՄ)։

2. Առաջարկել Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ Վայոց ձորի ԳԳՄ-ի հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -11

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner