Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր նոտարական տարածքի նոտար Սոնյա Պողոսյանի կողմից 2016 թվականի փետրվարի 5-ին հաստատված ժառանգության իրավունքի վկայագիրը, առաջին պետական գրանցման հանգամանքը և քաղաքացի Մուշեղ Դավթյանի դիմումը.
1. Ճանաչել քաղաքացիներ Մուշեղ Սիսակի Դավթյանի /ծնված՝ 1960թ./, Տատյանա Ավետի Դավթյանի /ծնված՝ 1967թ./, Սիսակ Մուշեղի Դավթյանի /ծնված՝ 1978թ./ և Սևակ Մուշեղի Դավթյանի / ծնված՝ 1988թ./ սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Ա. Խանջյան փողոց, թիվ 14 հասցեում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 1287 քմ բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ։
2. Սեփականաշնորհման չափի 20 տոկոսից ավել օգտագործվող 1067 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Մուշեղ Սիսակի Դավթյանին։
3. 1067 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել 924 300 /ինը հարյուր քսանչորս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 30 տոկոսը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: