Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով․
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Եղեգնաձոր համայնքում 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն սկսելու մասին» N 163-Ա որոշման հիմնական մասի՝
1) 2-րդ կետում «16 000 000 (տասնվեց միլիոն)» թիվը և բառերը փոխարինել «45 000 000 (քառասունհինգ միլիոն)» թվով և բառերով,
2) 3-րդ կետում «8 000 000 (ութ միլիոն)» թիվը և բառերը փոխարինել «15 000 000 (տասնհինգ միլիոն)» թվով և բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։