Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր նոտարական տարածքի նոտար Սոնյա Պողոսյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին հաստատված ժառանգության իրավունքի վկայագիրը, առաջին պետական գրանցման հանգամանքը և քաղաքացի Ֆենյա Ավագյանի դիմումը․
1. Ճանաչել քաղաքացի Ֆենյա Քաջիկի Ավագյանի /ծնված` 20.02.1960թ./ սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի փողոց 11, տուն 27 հասցեում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 614.1 քմ բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ։
2. Սեփականաշնորհման չափի 20 տոկոսից ավել օգտագործվող 314.1 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Ֆենյա Քաջիկի Ավագյանին։
3. 314.1 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել 74 640 /յոթանասունչորս հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 30 տոկոսը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: