Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 238-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2025 թվականի N 238-Ա

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-211 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով «Եղեգ» բնապահպանա--սոցիալական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների առաջարկը, ինչպես նաև Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 14-ի թիվ 59-Ա որոշումը.

1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1279.6899 հա գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը՝ համաձայն հավելվածի, Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցության բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով, սերվիտուտով (սահմանափակ օգտագործման իրավունք) տրամադրել «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը։

2․ «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության հետ կնքել սերվիտուտի պայմանագրեր՝ 8 (ութ) տարի ժամկետով։

3. Սերվիտուտի տրամադրման տարեկան վճար  ընդունել` 1 հա-ի համար 800 (ութ հարյուր) ՀՀ դրամ: Վարձավճարը գանձել յուրաքանչյուր ընթացիկ տարվա մինչև դեկտեմբերի 20-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(11.38 Կբ)
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner