Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ  հոդվածի 4-րդ մասի  պահանջներով. 1. Տալ համաձայնություն համայնքային բյուջեում կատարել պլանային փոփոխություն ,  հողի և անշարժ գույքի իրացումից առաջացած  5082.1 հազ. դրամ գումարը ներառել համայնքային բյուջե, այդ թվում 3858.2 հազ. դրամը  որպես հողի իրացումից  մուտքեր/ տող 8411/ ,   1223.9 հազ. դրամը  որպես անշարժ  գույքի իրացումից մուտքեր  /տող 8111/ և նպատակաուղղել . 
- 750 հազ.դրամ բաժին 4 խումբ 5 դաս 1 ճանապարհային տրանսպորտ ոլորտի նախագծա-հետազոտական ծախսեր հոդվածին /հոդված 5134/  Ալավերդյան,Չարենց-Թամանցիների և Մյասնիկյան փողոցների նորոգման աշխատանքների  նախագծերի ձեռք բերման համար
 
- 250 հազ. դրամ բաժին 1  խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող  /ոլորտի նախագծա-հետազոտական ծախսեր հոդվածին /հոդված 5134/ ,, Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ ,, ՀՈԱԿ-ի շենքի ջեռուցման ցանցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի  ձեռքբերման համար :
 
- 3096.1  հազ. դրամ նույն ոլորտի շենքերի և շինությունների կառուցում հոդվածին /հոդված 5112/ ,,Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի շենքի ջեռուցման ցանցի կառուցման համար : 
 
- 986 հազ. դրամ բաժին 8 խումբ 2 դաս  7 հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում ոլորտի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին ( հոդված 5113 ), <<Երաժշտական դպրոց>> ՊՈԱԿ-ի հարևանությամբ գտնվող   ցայտաղբյուրի  ջրահայելու վերականգնման աշխատանքների կատարման ֆինանսավորման համար :
 
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։  |