Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 110-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.05153 հա վարելահող (ծածկագիր 10-042-0175-0015), 0.2981 հա (ծածկագիր 10-042-0175-0048) այլ հող, 0.27663 հա (ծածկագիր 10-042-0175-0061) այլ հող և 0.05921 հա վարելահող (ծածկագիր 10-042-0175-0013) հողատեսքերի աճուրդում հաղթող ճանաչված Արմեն Աշոտի Գաբրիելյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.05153 հա վարելահող հողատեսքի վաճառքի աճուրդում առաջակված առավելագույն գինը ՝ 73 850 (յոթանասուներեք հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, 0.2981 հա այլ հող հողատեսքի վաճառքի աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 68 600 (վաթսունութ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, 0.27663 հա այլ հող հողատեսքի վաճառքի աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 63 350 (վաթսուներեք հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ և 0.05921 հա վարելահող հողատեսքի վաճառքի աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 84 950 (ութսունչորս հազար իննը հարյուր հիսուն) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 290 750 (երկու հարյուր իննսուն հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: