Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով`
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի առաջին նստաշրջանի փետրվարի 24-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը․
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի առաջին նստաշրջանի փետրվարի 24-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու կանոնակարգը նոր խմբագրությամբ ընդունելու մասին:
3) «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ հիմնադրելու և համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 8-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4) Եղեգնաձորի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 9-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
6) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի թիվ 10-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
7) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 12-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին։
8) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված գոտևորման նախագիծը հաստատելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։