Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․
1․ Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի՝ «Ավել օգտագործվող հողատեսքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 665-Ա որոշման հիմնական մասի 1-ին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ՝
«1. Ճանաչել քաղաքացի Հակոբ Լյուդվիգի Ավագյանի (ծնված` 06․11․1978թ.) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրում գտնվող հողաբաժնի չափից ավել օգտագործվող 100 քառ․ մ գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 10-014-0128-0010), իսկ մնացած 532 քմ վարելահող հողատեքսը թողնել որպես համայնքային սեփականություն։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։