Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Նորայր Բաբայանի դիմումը․
1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր, Լևոնյան փողոց, 1-ին նրբանցք, 34 հողամաս հասցեում գտնվող, քաղաքացի Նորայր Ալեքսանի Բաբայանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0․096 հա ընդհանուր մակերեսով բնակելի կառուցապատման հողը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0006-0050, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 05022025-10-0015) առանձնացնել, ճանաչել առանձին միավորներ և տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.08 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Լևոնյան փողոց, 2-րդ նրբանցք, 16 հողամաս,
2) 0․016 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Լևոնյան փողոց, 2-րդ նրբանցք, 16/1 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: