Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Մալիշկա գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 4 որոշման քաղվածքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և հանգուցյալ Արմեն Աբովի Երեմյանի ժառանգ Սոնա Մարտինի Երեմյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Արմեն Աբովի Երեմյանին (մահացած՝ 07․09․2006թ.) հատկացված անշաժ գույքին (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0049-0011) տրամադրել հետևալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 10-րդ փողոց, 21 բնակելի տուն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։