|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 նոյեմբերի 2020 թվականի N 100-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐՈՒՄ, ԿԱՆԱՉԱՊԱՏ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԷՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի պահանջներով.
- Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիներում, կանաչապատ և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում, բազմաբնակարան շենքերի բակերում բնակչության ազատ տեղաշարժը, անվտանգ երթևեկությունը խոչընդոտող, մայթերի մակերեսները վնասող ծառերը՝ չոր, ըստ անհրաժեշտության նաև կիսաչոր ծառերը հատելու և սանիտարական էտում կատարելու համար:
- Աշխատանքների արդյունքում առաջացած վառելափայտը տրամադրել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին :
- Աշխատանքներին մասնակից դարձնել համայնքային ոստիկանության և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ՎՁ տարածքային բաժնի աշխատակիցներին:
- Առաջարկել համայնքի ղեկավարին վերը նշված աշխատանքներն իրականացնել << Եղեգնաձորի համայնքային տնտեսություն>> ՀՈԱԿ-ի միջոցով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -6 ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՄԲԱՏՅԱՆ ՍՄԲԱՏ ՍՄԲԱՏՅԱՆ ՎԱԼՈԴՅԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|