Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, քննարկելով ԱՁ Վարդուհի Իսախանյանի կողմից ներկայացված բոքսի հարվածային տանձիկների (խաղասարք) տեղադրման համար տարածքներ տրամադրելու մասին դիմումը․
1․ Առաջարկել ԱՁ Վարդուհի Իսախանյանին՝ իր կողմից ձեռք բերված բոքսի հարվածային տանձիկները տեղադրել Եղեգնաձոր քաղաքի Վ․ Գևորգյան փողոց 2/1 հասցեում գտնվող «Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի հարակից տարածքում՝ մեկ տարի ժամկետով։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված խաղասարքերից յուրաքանչյուրի տեղադրման տարածքի համար ամսական վարձավճար սահմանել 10 000 (տաս հազար) ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։