Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 86-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2024 թվականի N 86-Ա

«ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՄՅՈՒՍ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի թիվ 95-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի արձանագրությունը, այն հանգամանքը, որ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքը գտնվում է երրորդ աստիճանի վթարային վիճակում և նշված շենքում վտանգավոր է իրականացնել ուսումնադաստիարակչական աշխատանքներ, ինչպես նաև համայնքային ենթակայությամբ գործող՝ «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ», «Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ» և «Գլաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրեննեի համաձայնությունը.

1. Տալ թույլտվություն՝ «Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ուսումնադաստիարակչական աշխատանքները ժամանակավորապես կազմակերպելու համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում՝ մինչև նոր տարածքի տրամադրումը, ընդ որում՝

1) ավագ խմբերի ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպել «Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ քաղաք Եղեգնաձոր Կոմիտասի 13 հասցեում գտնվող շենքում,

2) միջին խմբի ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպել «Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ քաղաք Եղեգնաձոր Վարդան Զորավարի փողոց, թիվ 35 շենքում,

3) կրտսեր խմբի ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպել «Գլաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ Գլաձոր բնակավայրի փողոց 33 փակուղի 2 թիվ 2 շենքում։

2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է 2024 թվականի սեպտեմբերի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Կողմ -12

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner