Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետի և ,,Բյուջետային համակարգի մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով .
1. Տալ համաձայնություն համայնքային բյուջեի ֆոնդային մասի համայնքի պահուստային ֆոնդ բաժին 11 խումբ 1 դաս 2 ոլորտի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 35400 հազ. դրամ պակասեցնել ավելացնելով ՝
ա/ 3000 հազ. դրամ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժին 1 խումբ 6 դաս 1ոլորտի շենքերի և շինությունների կառուցում հոդվածին /հոդված 5112/ համայնքի տարածքում տեսահսկման համակարգի տեղադրման համար :
բ/ 21000հազ. դրամ նույն ոլորտի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին / հոդված 5113/ այդ թվում ՝ ,,Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզ,, ՀՈԱԿ -ի շենքի կապիտալ նորոգման համար 16000 հազ. դրամ , 5000հազ. դրամ Արսենյան 5 բ/բ բնակելի շենքերի բակի հիմնանորոգման համար :
գ/ 3400հազ դրամ փողոցային լուսավորություն բաժին 6 խումբ 4 դաս 1 ոլորտի շենքերի և շինությունների կապիտալ նորոգում հոդվածին /հոդված 5113/ Վ. Գևորգյան փողոցի լուսավորության ցանցի նորոգման համար :
դ/ 8000 հազ. դրամ բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բաժին 6 խումբ 6 դաս 1 ոլորտի շենքեր և շինություններ կապիտալ վերանորոգում հոդվածին /հոդված 5113/ համայնքի Շահումյան 16 բ/շենքի տանիքի նորոգման համար :
2. Տալ համաձայնություն համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 ոլորտի համայնքային պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 993 հազ. դրամ պակասեցնել ավելացնելով ՝
ա/ 300 հազ. դրամ բաժին 4 խումբ 2 դաս 1 ոլորտի մասնագիտական ծառայություններ հոդվածին / հոդված 4241/ համայնքում անասնաբուժական ծառայությունների մատուցման ֆինանսավորման համար :
բ/ 372 հազ. դրամ նախադպրոցական կրթություն բաժին 9 խումբ 1 դաս 1 ոլորտի սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական համայնքային կազմակերպություններին հոդվածին / հոդված 4511/ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ժամանակավոր զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի հատուցման համար,որպես դրոշմանիշային վճար վճարելու նպատակով , այդ թվում ՝
- ,,Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզ,, ՀՈԱԿ - 120 հազ. դրամ
- ,,Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզ,, ՀՈԱԿ - 108 հազ. դրամ
- ,,Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզ,, ՀՈԱԿ - 144 հազ. դրամ
գ/ 219 հազ. դրամ արտադպրոցական կրթություն բաժին 9 խումբ 1 դաս 1 ոլորտի սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական համայնքային կազմակերպություններին հոդվածին / հոդված 4511/Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ժամանակավոր զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի հատուցման համար,որպես դրոշմանիշային վճար վճարելու համար,այդ թվում ՝
- ,,Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն,, ՀՈԱԿ - 84 հազ. դրամ
- ,,Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոց ,, ՀՈԱԿ - 135 հազ. դրամ
դ/ 102 հազ. դրամ շրջակա միջավայրի պաշտպանություն /այլ դաերին չպատկանող/ոլորտի սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական համայնքային կամակերպություններին հոդվածին /հոդված 4511/ ,,Եղեգնաձորի համայնքային տնտեսություն ,, ՀՈԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության Պաշտպանության ժամանակավոր զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի հատուցման համար,որպես դրոշմանիշային վճար վճարելու համար :