Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով՝
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հերթական նստաշրջանի՝ մարտի 10-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին։
3) Քաղաքացի Սերոբ Մհերի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.01 հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի կողմից 2022 թվականին ներկայացվող սուբվենցիայի ծրագրային հայտերին համաձայնություն տալու մասին։
5) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։