Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով.
1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը և վերաբաշխումը․
1) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներին ավելացնել 1 356 000 (մեկ միլիոն երեք հարյուր հիսունվեց հազար) ՀՀ դրամ և այն նպատակաուղղել՝ գործառնական դասակարգման 04.2.1 (գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին՝ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի շրջանակներում օգնության տրամադրման համար:
2) Պակասեցնել գործառնական դասակարգման` 11.01.02 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 4 550 000 (չորս միլիոն հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ և ավելացնել գործառնական դասակարգման՝ 01․03․03 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածին՝ Եղեգնաձոր համայնքի կողմից կոմունալ ծառայությունների բարելավում ծրագրի շրջանակներում ներդրում կատարելու համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: