Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի Ν 1066-Ն որոշման Ν 1 հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջը և սեփականատեր Տիգրան Կոստանյանի լիազորված անձ Սմբատ Կոստանյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Տիգրան Բադիլի Կոստանյանին (ծնված`20.04.1964թ.) և Էլմիրա Կառլենի Բաբայանին (ծնված`11.08.1969թ.) սեփականության իրավունքով պատկանող 0.34484 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0221-0411, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1845374) հողատեսքը ցածրարժեքից փոխադրել բարձրարժեքի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատեսքը փոխադրել որպես այգի` խաղող:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: