Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի՝ «Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 02-Ն որոշման 2-րդ կետը.
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը՝
ա) պակասեցնել՝ գործառնական դասակարգման` 01.01.01 (օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածից՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, 01.06.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ.
բ) ավելացնել՝ գործառնական դասակարգման` 04.05.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր համայնքում փողոցների ընթացիկ նորոգման աշխատանքների ֆինանսավորման համար և գործառնական դասակարգման` 01.06.01 ոլորտի տնտեսագիտական դասակարգման՝ 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ` բազմաբնակարան շենքերի բակերում նստարանների ձեռքբերման և տեղադրման համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։