Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով․
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հերթական նստաշրջանի՝ հոկտեմբերի 20-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 20-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
3) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու կանոնակարգում փոփոխություն կատարելու մասին։
4) Համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 61-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
5) Հողամասերի նպատակային նշնակությունը փոփոխել համար համաձայնություն տալու մասին:
6) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերը մրցույթով վարձակալության տրամադրելու համար թույլտվություն տալու մասին:
7) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու համար թույլտվություն տալու մասին։
8) Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։
9) Եղեգնաձոր համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
10) Հողամասի նպատակային նշնակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
11) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։