Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 12-ի թիվ 37-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ, 43-րդ կետերը և համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող հանձնաժողովի եզրակացությունը․
1․ Եղեգնաձոր համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից հատկացնել դրամական օգնություն՝
1) համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն հավելվածի,
2) Եղեգնաձոր բնակավայրի բնակիչ Հայկ Սեխլիյանի ընտանիքին՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես աջակցություն բուժման ծախսերի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։